Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Արցախցի երիտասարդները դիմել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

Արցախցի երիտասարդները դիմել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին
08.02.2014 | 13:11

Փետրվարի 7-ին արցախյան մի շարք երիտասարդական կազմակերպություններ նամակ են հանձնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին՝ իրենց մտահոգությունները հայտնելով սահմանային միջադեպերի կապակցությամբ։ Ընդունելով Արցախի երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների նամակն ուղղված իրեն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ դեսպանը խոստացել է այն անպայման հասցնել հասցեատերերին:
Արցախի երիտասարդների նամակում, մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն Կասպրշիկ, մենք՝ Արցախի երիտասարդներս, գտնում ենք, որ վերջին շրջանում տեղի ունեցող ղարաբաղա-ադրբեջանական սահմանային ընդհարումները, որն ուղղակի արդյունք է Ադրբեջանի կողմից հրահրման, և որի արդյունքում թափվել է անմեղ արյուն, և Ադրբեջանի նման պահվածքը, մեր համոզմամբ, ուղղակի հետևանք է միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դրսևորած ոչ համարժեք գնահատականի:
Առ այդ, պահանջում ենք,որ սահմանային գծում տեղի ունեցող որևէ միջադեպ ենթարկվի անկախ հետաքննության, և պատասխանատու կողմը կրի համախատասխան պատիժ:
Ի դեպ, այս պահանջը մեր տեղեկությամբ, բազմիցս հնչել է թե՛ հայկական կողմի և թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, որին անհիմն և անհեթեթ պատճառներով միշտ ընդդիմացել է Ադրբեջանը:
Հարգելի պարոն Կասպրշիկ՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, հարկ ենք համարում Ձեզ հիշեցնել, որ սահմանային գծում իրավիճակի լարումը և անմեղ երիտասարդների սպանությունները կշարունակվեն, եթե միջնորդ կողմը շարունակի պահպանել իր անհամարժեք պահվածքը:
Վերջին հաշվով, որպես ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ և տևական ժամանակ լինելով իրավիճակին անմիջական հաղորդակից՝ Դուք պետք է Ձեր ջանքն ու եռանդը չխնայեք Մինսկի խմբի համանախագահներին իրականությունը ներկայացնելու և պատասխանատվության զգացումը փոխանցելու համար:
Պարոն Կասպրշիկ, մեզ համար խաղաղությունն ու մարդկային կյանքը բարձրագույն արժեքներ են: Հանուն այդ արժեքների պահպանման, որի երաշխավորն է Արցախի Հանրապետության անկախությունը, մենք պատրաստ ենք շարունակելու մեր ծնողների և եղբայրների որդեգրած ճանապարհը՝ չերկնչելով խոչընդոտներից ու դժվարություններից:
Մենք մեր երկրի ներկան ենք, ապագան և մեր իրավունքների տերը»:
Նամակը ստարագրել են ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը, ՀՅԴ Արցախի «Արամ Մանուկյան» ուսանողական միությունը, «Ապառաժ երիտասարդական միություն» հասարակական կազմակերպությունը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի եկեղեցասեր երիտասարդաց միությունը, «Ազատ Հայրենիք» կուսակցության երիտասարդական թևը, Արցախի Ժողովրդավարական կուսակցության երիտասարդական թևը, YMCA Artsakh /Արցախի երիտասարդ մարդկանց քրիստոնյա ընկերակցությունը, «Արցախակերտում» հասարակական կազմակերպությունը։

Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ